հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախցի սամբիստը աշխարհի առաջնությունում մեդալ է նվաճել

Արցախցի սամբիստը աշխարհի առաջնությունում մեդալ է նվաճել

Հոկտեմբերի 15-ից 17-ը Հունաստանում կայացել է սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը (58 կգ քաշային կարգ) ճանաչվել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային կարգի մրցավար, ԱՀ սամբոյի վաստակավոր մարզիչ Ազատ Անդրյանը:

«Առաջնությանը մասնակցեցին 25 պետության թիմեր: ՀՀ հավաքական թիմի կազմում առաջնությանը մասնակցել է Դավիթ Հովսեփյանը՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանի գլխավորությամբ: Արցախցի սամբիստը ցուցաբերել է պատրաստվածության բարձր մակարդակ: Հենց առաջին գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի մարզիկին : Մեր մարզիկը պարգևատրվել է պատվոգրով և մեդալով», - նշեց Ա. Անդրյանը:

  • Կիսվել: