հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախահայերի հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ հրատապ լուծման խնդիրներ են առանձնացվել

Արցախահայերի հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ հրատապ լուծման խնդիրներ են առանձնացվել

Արցախահայերի հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ հրատապ լուծման խնդիրներ են առանձնացվել։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր գրառման մեջ, մասնավորապես, հայտնում է․

«Այսօր կազմակերպված քննարկման ընթացքում արցախահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ առանձնացրինք մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն․

• Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցների կարգավիճակի,

• Սոցիալական օգնության ծրագրերի ոչ թիրախային լինելու և պատկան մարմինների կողմից արձագանքի բացակայության,

• Արցախի ճանաչման և բանակցային գործընթացի մասին տեղեկատվության հստակության բացակայության,

• Շուշիի աշխարհազորի աշխատավարձ ստանալու,

• Կացարանների, Արցախում հյուրանոցների վճարների կտրուկ աճի,

• Բռնի տեղահանվածների համար հատուկ ճամբարների ստեղծման հարցերը։

Հանդիպման մասնակիցների կողմից հատուկ ընդգծվեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը, և ինչպես նշեցի հանդիպման ընթացքում հարցը առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Հետևողական եմ լինելու, որ նշված խնդիրները հասնեն իրենց հասցեատերերին և հաջորդ հանդիպման ժամանակ արդեն կամփոփենք, թե ինչ առաջընթաց ենք գրացել և որ ուղղություններով պետք է շարունակենք մեր հետագա աշխատանքը»։

  • Կիսվել: