կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Համոզված ենք՝ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու Արցախի զորացմանն առնչվող հարցերը. Ա. Հարությունյանը շնորհավորել է Վ. Խաչատուրյանին

Համոզված ենք՝ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու Արցախի զորացմանն առնչվող հարցերը. Ա. Հարությունյանը շնորհավորել է Վ. Խաչատուրյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ հինգերորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։
 
ԱՀ նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող և արդյունավետ իրականացմանը՝ շարունակաբար ամրապնդելով ու զորացնելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին տանելով դեպի հուսալի ու պայծառ ապագա:

Համոզված ենք, որ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու, ի թիվս այլ հարցերի, նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի Հանրապետության զորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»,- ասված է Հարությունյանի շնորհավորական ուղերձում:

 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: