երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանին չեն թիրախավորել, Ադրբեջանը ստում է․ Վահրամ Պողոսյան

Արայիկ Հարությունյանին չեն թիրախավորել, Ադրբեջանը ստում է․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան:  Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի  վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»,- գրել է խոսնակը։

  • Կիսվել: