ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան ընդլայնվում է․ ովքե՞ր են աջակցում նրա թեկնածությանը

Արայիկ Հարությունյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան ընդլայնվում է․ ովքե՞ր են աջակցում նրա թեկնածությանը

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջ նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական կոնսոլիդացիան ընդլայնվում է։

Ինչպես InfoPort-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, վերջերս նրան իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Ստեփանակերտի քաղաքապետի վերջին ընտրություներում առաջադրված թեկնածուներ Արեգ Ավագյանը և Արմեն Հակոբյանը, վերջինս նաև փոխքաղաքապետն է։

Ըստ կայքի աղբյուրների՝ նրանք Ստեփանակերտում առանձին շտաբներ են ղեկավարելու և այժմ ակտիվ զբաղված են դրանց ձևավորմամբ։ Աղբյուրը հայտնեց մեկ ուշագրավ նորություն ևս. Հարությունյանի թեկնածությանը իր գործուն աջակցությունն է ցուցաբերում նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, թեև պաշտոնապես այդ մասին չի հայտարարել: Ավելին, աղբյուրը նշեց, որ Սարգսյանին և իր թիմակիցներին ոչ աշխատանքային ժամերին հաճախակի կարելի է տեսնել Հարությունյանի գրասենյակում։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հարությունյանին իրենց աջակցությունն են խոստացել նաև, այսպես կոչված, ռազմական թևի որոշ ազդեցիկ ներկայացուցիչներ։ Շուտով կհաղորդվի նաև նոր քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի մասին «Ազատ Հայրենիք» կուսակցության ստեղծած դաշինքի շուրջ:

  • Կիսվել: