երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առանց հայկական կողմի համաձայնության «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ համանախագահները չէին հանդիպի. քաղաքագետ

Առանց հայկական կողմի համաձայնության «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ համանախագահները չէին հանդիպի. քաղաքագետ

Այսօր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիեւի հետ հանդիպել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը եւ քննարկել ԼՂ կարգավորման եւ դրանում «ադրբեջանական համայնքի» դերակատարության հետ կապված հարցեր:

Այս առնչությամբ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նորից եմ ասում: Առանց հայկական կողմի համաձայնության «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ համանախագահները չէին հանդիպի: Համանախագահների հանդիպումը լեգիտիմացրեց և կանաչ լույս վառեց մնացածի համար: Հայկական կողմը համաձայնել է լեգիտիմացնել ու «level up» անել «ԼՂԱՀ» ներկայացուցչին, դրա համար էլ դեմարշ չի կարող անել»:

Հիշեցնենք, որ մինչ այդ նման հանդիպումներ ունեցել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները:

  • Կիսվել: