Ստեփանակերտի խանութներում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության պարագաները
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի խանութներում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության պարագաները: Այս մասին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Խանութները գրեթե դատարկ են, նպարեղեն, ձեթ, շաքարավազ մնացել են քիչ խանություններում՝ փոքր քանակությամբ: Միրգ ու բանջարեղեն չի մնացել: Լինում են դեպքեր, որ արդեն մարդկանց չեն տրամադրվում այդ ապրանքները: Ալյուրի եւ ցորենի խնդիր չունենք, հացի արտադրամասերը նորմալ գործում են»,- նշեց Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ քաղաքում բենզինի պաշարի հինգ տոկոսն է մնացել, մեքենաները, որպես վառելիք, գազ են օգտագործում:
Արդեն 19 օր է ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։