Անկում՝ գեթե բոլոր ուղղություններում. Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութը
Շրջափակված Արցախում անկում է գրանցվել սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող բոլոր կարեւոր ուղղություններում:
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները: Համախառն ներքին արդյունքը կազմել է 37 միլիարդ 200 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 52 միլիարդ 900 միլիոն դրամի դիմաց: Կայուն աճը միայն գներին է վերաբերում: Գները նախկինի պես անվերահսկելի չեն, բայց շատ ապրանքատեսակների մասով շարունակում են բարձր մնալ:
Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.