կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անհրաժեշտ է վերականգնել մինչև դեկտեմբերի 12-ի` օրական 400 տոննա բեռի տեղափոխումը ԼՂ. ԱՍՀ փոխնախարար

Անհրաժեշտ է վերականգնել մինչև դեկտեմբերի 12-ի` օրական 400 տոննա բեռի տեղափոխումը ԼՂ. ԱՍՀ փոխնախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը «Լուրերի» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ մթերք է ուղարկվում Արցախ, և որքան ժամանակ այն կբավարարի:

«Սրանք պարենային ամենաառաջնահերթ ապրանքատեսակներն են` ալյուր` 100, մակարոնեղեն` 80, շաքարավազ` 60, ձեթ` 40, կաթի փոշի` 40, աղ` 20 և մանկական սնունդ, որ այսօր շատ անհրաժեշտ է ԼՂ բնակչությանը` 12 տոննա»,- ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց` հունիսի 15-ից պարենային բեռներ պրակտիկորեն մուտք չեն գործել ԼՂ, և այսօր կարիք կա, որ այս բեռն օր առաջ հասնի ԼՂ բնակչությանը:

Այս աջակցությունը որքան ժամանակ կբավարարի ԼՂ բնակչությանը. այս հարցին Ժամակոչյանը պատասխանեց.

«Ժամանակին, երբ միջանցքը գործում էր, օրական 400 տոննա ընդհանուր սպառման բեռներ էին տեղափոխվում, մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ տեղափոխումը, որ իրականացվում էր մինչև դեկտեմբերի 12-ը` սահուն կերպով, առանց խոչընդոտների»:

 

  • Կիսվել: