չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անձի համար այլևս Արցախում Սահմանադրություն չի գրվելու․ԱՀ ԱԺ նախագահ

Անձի համար այլևս Արցախում Սահմանադրություն չի գրվելու․ԱՀ ԱԺ նախագահ

Կարևոր չէ՝ ինչ քաղաքական ուժեր են գալու պառլամենտ, կարևորն այն է, որ ստացած լինի ժողովրդի վստահության քվեն: Երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը։ Այս մասին այսօր հրավիրված ԱՀ Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա տեղեկացրեց, որ այսուհետ անձի համար այլևս Արցախում Սահմանադրություն չի գրվելու․

«Գրվելու է ժողովրդի համար, դրա համար ժողովուրդն անպայման մասնակից է լինելու նոր Սահմանադրության փոփոխության քննարկումներին»:

Նրա խոսքով՝ այստեղ միասնականությունը կարևոր չէ, կարևորը համերաշխ, հանդուժող լինելն է:

Վերջինս կոչ արեց անպայման մասնակցել սահմանադրական փոփոխություններին:

Նշենք, որ այսօր Արցախի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Արցախի սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծը: Նաեւ որոշում կայացվեց այն ուղարկել Արցախի գերագույն դատարանին՝ նրա սահմանադրականության հարցը որոշելու համար:

Նշենք, որ այս փոփոխությամբ Արցախի վարչատարածքային բաժանման վերանայման ժամկետը 5 տարուց դարձավ 10 տարի:

  • Կիսվել: