ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անցած տարի Արցախում ավելի քան  104 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք է թողարկվել

Անցած տարի Արցախում ավելի քան 104 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք է թողարկվել

Անցած տարի  Հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 104,5 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 14-ին,  տեղեկացրել  է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով 2022 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։
 
«Իրացվել է 103,2 միլիարդ դրամի պատրաստի արտադրանք: Նախորդ տարվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 136,9 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործման ոլորտում` 181,2 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 82.3 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման  111 տոկոս, իսկ  ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման  103,2 տոկոս:  Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 58 տոկոս, մշակող արդյունաբերություն` 21.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 19.9 տոկոս և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 0.6 տոկոս»,-ներկայացրել է Մ. Մինասյանը։
 
Ըստ ԱՎԾ նախագահի՝ Ստեփանակերտի  արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 29,8 տոկոսը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինն  ունի  Մարտակերտի շրջանը` 59,2 տոկոս:
 
«Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար`  71,5 և 20,8 տոկոս: Հատկանշական է, որ 92,3 տոկոս կազմող  գերփոքր և փոքր կազմակերպությունները թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 17,9 տոկոսը,  այն դեպքում, երբ կազմակերպությունների ընդհանուր թվաքանակում 7,7 տոկոս կազմող միջին և խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 82,1 տոկոսը»,-նշել է Մ. Մինասյանը։
 
Նրա տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա համեմատ աճել են պահածոների, շինանյութերի հիմնական տեսակների, արդյունահանված խտանյութի, որոշ խմիչքների, կաթնամթերքի որոշ տեսակների, մսի, բամբակյա գործվածքների արտադրության ծավալները:ործվածքների արտադրության ծավալները:

  • Կիսվել: