հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ամփոփվել են Խաչմաչի համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Ամփոփվել են Խաչմաչի համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Ամփոփվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի ղեկավարի՝ հոկտեմբերի 10-ին կայացած ընտրության արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեղամասային հանձնաժողովի նախագահ Սերոբ Մնացականյանը նշեց, որ համայնքի ղեկավար է ընտրվել Մխիթար Ղահրիյանը:

«Համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 143 ընտրողներից 100-ը կամ ընտրողների 69.4 %-ը: Ըստ արդյունքների՝ 2 թեկնածուներից Մխիթար Ղահրիյանի օգտին քվեարկել է 80, իսկ Եղիշե Մնացականյանի օգտին՝ 20 ընտրող: Անվավեր քվեաթերթիկ չի եղել: Ըստ դիտորդների կազմած ամփոփիչ արձանագրության՝ ընտրության ժամանակ որևէ խախտում չի գրանցվել», - նշեց Ս. Մնացականյանը:

  • Կիսվել: