շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունից: Պետք է ապահովվի [իրավիճակից] տուժածների տեղաշարժի ազատությունը և տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը»,- ասվում է կազմակերպության թվիթերյան հաղորդագրության մեջ:


  • Կիսվել: