կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը Ադրբեջանին կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը Ադրբեջանին կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Հայերը բախվում են սուր հումանիտար ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով, ինչը հանգեցնում է պարենի և դեղորայքի սուր պակասի։ Այդ մասին X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Ջեքի Ռոուզենը:

«Ես աջակցում եմ մարդասիրական օգնության վերաբերյալ հայ ժողովրդի կոչերին և կոչ եմ անում Ադրբեջանին՝ վերացնել շրջափակումը»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: