ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ Պետքարտուղարի օգնականը ՀՀ-ին և Ադրբեջանի ԱԳՆ-ներին հորդորել է անհապաղ լուծում գտնել Լաչինի միջանցքով ապրանքների փոխադրումը թույլ տալու համար

ԱՄՆ Պետքարտուղարի օգնականը ՀՀ-ին և Ադրբեջանի ԱԳՆ-ներին հորդորել է անհապաղ լուծում գտնել Լաչինի միջանցքով ապրանքների փոխադրումը թույլ տալու համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոն հայտարարություն է տարածել՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ անելով կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում:

Հայտարարություն  մեջ ասվում է. «Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը հորդորել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին անհապաղ սկսել դիվանագիտական ​​լուծում փնտրել Լաչինի միջանցքով ապրանքների փոխադրումը թույլ տալու համար։ Նա կոչ է արել երկու նախարարներին կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում»:
 
Նշենք, որ Դոնֆրիդը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, իսկ այսօր՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 

  • Կիսվել: