երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։

Այս մասին,  հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույցի ժամանակ Բայրամովը, հավատարիմ մնալով ադրբեջանական պետական քարոզչության ստահոդ էությանը,  հերթական անգամ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանք է հնչեցրել և նշել, որ  «հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնությունները մշտապես խոչընդոտվել են Հայաստանի կողմից»։

  • Կիսվել: