երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է արագ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ, եթե շրջափակումն անմիջապես չդադարեցվի․ կոնգրեսական

ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է արագ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ, եթե շրջափակումն անմիջապես չդադարեցվի․ կոնգրեսական

ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է արագ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ, եթե շրջափակումն անմիջապես չդադարեցվի։  Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գարսիան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին միացնող ճանապարհի ապօրինի փակմանը։

«Արցախ (Լեռնային Ղարաբաղ) կարևորագույն ռեսուրսների ՝ պարենի, դեղորայքի և էներգիայի մուտքերի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է։ Բայդենի վարչակազմը պետք է վճռական հակազդեցություն ցուցաբերի դրան։ Անհապաղ գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի վերջ դրվի շրջափակմանը, որը վտանգում է հայերի կյանքը։ Նման պահվածքն օրինաչափություն է, որը բխում է հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արշավից։ ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է ուշադրություն դարձնեն այս ճգնաժամին և արագ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ, եթե շրջափակումն անմիջապես չդադարեցվի»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: