երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ալիևը տիկնոջ հետ ծանոթացել է Լաչինի միջազգային օդանավակայանում շինարարական աշխատանքների ընթացքին, մասնակցել փոքր հիդրոէլեկտրակայանների բացմանը

Ալիևը տիկնոջ հետ ծանոթացել է Լաչինի միջազգային օդանավակայանում շինարարական աշխատանքների ընթացքին, մասնակցել փոքր հիդրոէլեկտրակայանների բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևան մասնակցել են Լաչին քաղաքի մոտակայքում կառուցվելիք հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությանը։

Նրանք նաև հետևել են Լաչինի միջազգային օդանավակայանում շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև Լաչինում մասնակցել են ՛՛ԱզերԷներջի՛՛ ընկերության ՛՛Միշնի՛՛ և ՛՛Ալխասլի՛՛ փոքր հիդրոէլեկտրակայանների բացմանը։

Բացի այդ՝ Ալիևները ծանոթացել են Քելբաջար-Լաչին մայրուղու (38-76-րդ կմ) հատվածում իրականացվող աշխատանքներին։

 

 

 

  • Կիսվել: