ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել

Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Այդ կապակցությամբ ստորագրվել է համապատասխան հրաման, ըստ որի, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի պարետ։

Սարդար Սաֆարովը ոստիկանության գեներալ-մայոր է, ծնվել է 1973 թվականին Սումգայիթում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Թուրքիայի ժանդարմերիայի սպաների դպրոցը և Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ակադեմիան։

1996-2005 թվականներին ծառայել է որպես Ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար և հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ։

2019-2022 թվականներին աշխատել է Բաքվի քաղաքի ոստիկանության գլխավոր վարչության հանրային անվտանգության վարչության պետի տեղակալ և այս բաժնի պետ։

Այնուհետև նշանակվել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Այս տարվա հունվարին նա նշանակվել է ՆԳՆ հանրային անվտանգության գլխավոր վարչության պետ։ Անցյալ տարվա հուլիսին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: