հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալիևն ու Էրդողանը մասնակցել են «Զանգեզուրի միջանցքով» անցնող մայրուղու հիմնարկեքին

Ալիևն ու Էրդողանը մասնակցել են «Զանգեզուրի միջանցքով» անցնող մայրուղու հիմնարկեքին

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ծանոթացել են Ահմադբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ընթացքին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ երկրու երկրների նախագահները նաև մասնակցել են Հորադիզ-Ջրական (Ջաբրայիլ)- Կովսական (Զանգիլան)- Աղբենդ (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք») մայրուղու հիմնարկեքին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Անկարան քայլեր են ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար, որը Հայաստանի տարածքով Բաքուն պետք է կապի Նախիջևանի հետ:
 
՛՛Զանգեզուրի միջանցքը կկապի ողջ թյուրքական աշխարհը։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են իրականացնում Զանգեզուրի միջանցքի իրականացման համար։ Ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց պտուղները կտան մոտ ապագայում՛՛,- հայտարարել է Ալիևը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
 

  • Կիսվել: