հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

Արցախյան 44-օրյա պատերազմում  նահատակված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում։

Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ու գրել .

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:

Շնորհավո՛ր, իմ հերոս ու  հրետանավոր որդի»։

No photo description available.

No photo description available.

 

  • Կիսվել: