ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կվերսկսի աշխատանքը. Զախարովա

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կվերսկսի աշխատանքը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի աշխատանքը:

Այս մասին նա նշել է ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ հարցին:

Զախարովան, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք ակնկալում ենք, որ, երեք երկրների ղեկավարների միջև պայմանավորվածության համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակում կվերսկսի գործունեությունը՛՛:

Միևնույն ժամանակ՝ նա նշել է. ՛՛Հայ–ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցող միջադեպերը, իհարկե, չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը՛՛։

Զախարովան նաև հավելել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը առաջնային խնդիր է, որի իրականացման հարցում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը։

Նա կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև հակասությունները լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։

  • Կիսվել: