ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ «Ուշու Քունգ Ֆու»-ի ֆեդերացիան  նախագահ է ընտրել

ԱՀ «Ուշու Քունգ Ֆու»-ի ֆեդերացիան նախագահ է ընտրել

Այսօր՝ փետրվարի 5-ին,  Ստեփանակերտում կայացավ  ԱՀ «Ուշու Քունգ Ֆու»-ի ֆեդերացիայի լիագումար նիստը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում ամփոփվել է 2019-2021թթ.  ընկած ժամանակահատվածում  ֆեդերացիայի կատարած աշխատանքը, տեղի ունեցել կանոնադրության փոփոխություն և ֆեդերացիայի նախագահի ընտրություն:
 
«2020թ. փետրվարին շահագործման հանձնվեց Ալ. Մանուկյան հասցեում գտնվող ֆեդերացիայի մարզադահլիճը, որն ամբողջությամբ վերանորոգվեց պետության կողմից:  Պատերազմի հետևանքով մենք կորցրեցինք Ակնաղբյուր և Ավետարանոց համայնքներում 2 մասնաճյուղ, բայց 2021թ. կարողացանք վերականգնել 2 մասնաճյուղ՝ Սոս և Հերհեր համայնքներում՝ «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Միջազգային հարթակում մեր մեծ նվաճումը 2019թ. Աշխարհի առաջնության ժամանակ Արսեն Բաղրյանի` բրոնզե մեդալով հայրենիք վերադառնալն էր: Այս պահի դրությամբ ֆեդերացիան Արցախում ունի 10 մասնաճյուղ, 18 խումբ, որտեղ մարզվում են 440 մարզիկներ», - նշել է «Ուշու Քունգ Ֆու»-ի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը և  հավելել, որ առաջիկայում՝ փետրվարի 22-28-ը, Ռուսաստանի մայրաքաղաքում կմասնակցեն միջազգային մրցաշարի և այժմ պատրաստվում են այդ կարևորագույն միջոցառմանը: 
 
Նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատվել է կանոնադրության փոփոխությունը, որը վերաբերում է  ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածի երկարաձգմանը  և մարզչական խորհրդի աշխատանքի լիազորությունների ու դերի բարձրացմանը։  Ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Դավիթ Գրիգորյանը:
 
 

  • Կիսվել: