կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
ԱՀ տարբեր բնակավայրերում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել

ԱՀ տարբեր բնակավայրերում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում:

՛՛Ուստի, հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից:
Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը՛՛,-ասված է Արցախգազ ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: