ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ԱՀ պետնախարարը Քաղաքաշինության նախարարությունում ներկայացրել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին՝ որպես ԱՀ քաղաքաշինության նախարարի ԺՊ

ԱՀ պետնախարարը Քաղաքաշինության նախարարությունում ներկայացրել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին՝ որպես ԱՀ քաղաքաշինության նախարարի ԺՊ

Այսօր՝ մարտի 9-ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այցելել է ԱՀ քաղաքաշինության նախարարություն և ներկայացրել նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին՝ որպես ԱՀ քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ համաձայն ԱՀ նախագահի հրամանագրի։

Պետական նախարարն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել նախարարության անձնակազմին և նախկին նախարար Արամ Սարգսյանին՝ հատկապես հետպատերազմյան շրջանում կատարած մեծածավալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ պատերազմի հետևանքների վերացման շրջանում կատարված աշխատանքը մեծ երախտիքի է արժանի։

Ներկայացնելով նախարարի նոր պաշտոնակատարին՝ պետնախարարը նշել է, որ Ազատ Համբարձումյանը համակարգում երկարատև աշխատանքային և նաև զինվորական ծառայության փորձ ունեցող անձնավորություն է, որն իր համեստ ներդրումն է ունեցել քաղաքաշինության համակարգում և զինվորական ծառայության գործում։

Անդրադառնալով ոլորտային հարցերին՝ Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ գերատեսչությունը մշտապես պետք է ընթանա ինքնակատարելագործման ճանապարհով։

«Քաղաքաշինությունն այն ոլորտներից է որտեղ կարելի է անվերջ զարգանալ և մեր հաջողությունների գրավականը նաև նրանում է, թե մենք որքանով ենք պատրաստ բոլոր զարգացումներին զուգահեռ համաչափ զարգանալ, որպեսզի ունակ լինենք դիմագրավելու բոլոր մարտահրավերներին»,- ընդգծել է պետնախարարը։

Ազատ Համբարձումյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ գերատեսչության անձնակազմի հետ համատեղ նվիրված աշխատանքի շնորհիվ կկատարվեն գերատեսչության առջև դրված խնդիրները։

  • Կիսվել: