չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՀ ՄԻՊ-ի տարածած հերթական տեսանյութը՝ երկրում տիրող աղետալի վիճակի մասին

ԱՀ ՄԻՊ-ի տարածած հերթական տեսանյութը՝ երկրում տիրող աղետալի վիճակի մասին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերթական անգլալեզու տեսանյութն է պատրաստել՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակման հետևանքով երկրում տիրող աղետալի վիճակի մասին:

«Հանրապետությունում վառելիքի պակասի, փաթեթավորման նյութերի բացակայության պատճառով խանութներին այլևս անհնար է մատակարարել կաթնամթերք։ Հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լինում ոտքով հասնել կաթնամթերքի գործարան և շոգին ժամերով հերթ կանգնել՝ գոնե որևէ կաթնամթերք ձեռք բերելու հույսով։ Տեղում արտադրված կաթը բավարար չէ Արցախի ողջ 120 հազարանոց բնակչությանն ապահովելու համար, այդ իսկ պատճառով հերթագրվածներից շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն»,-ասվում է տեսանյութում: 

 

  • Կիսվել: