չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հանրակացարանում բնակություն հաստատած տեղահանված արցախցիներին

ԱՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հանրակացարանում բնակություն հաստատած տեղահանված արցախցիներին

Մայիսի 21-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Պաշտպան Գեղամ Ստեփանյանի հանձնարարությամբ, այցելել են Արցախի պետական համալսարանի հանրակացարան, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել Արցախի տարբեր համայնքներից տեղահանված անձինք: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց իրավունքների պաշտպանության իրավիճակին և բարձրացված խնդիրներին:

«Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում Արցախի ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և դրանց պատշաճ իրացման նպատակով կարևորում մշտադիտարկման այցերի իրականացումը»,-ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ:

 

  • Կիսվել: