ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ԿԸՀ-ն՝ արձանագրված խախտումների մասին

ԱՀ ԿԸՀ-ն՝ արձանագրված խախտումների մասին

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումների մասին։ Հայտարարության մեջ մասվում է․

«2022թ. ապրիլի 10-ին կայացած Աարցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայքի թիվ 5/1 և Նորշեն համայնքի թիվ 5/3 ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ՝ քվերակության օրը, ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցվել են լրատվական միջոցների ներկայացուցիչներ, որոնք հավատարմագրված չեն եղել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ԱՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

2022թ. ապրիլի 10-ի ՏԻՄ ընտրությունները և քվեարկության ընթացքը լուսաբանելու համար զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվել էր մարտի 5-ին և ավարտվել մարտի 26-ին: Նշված ընտրությունները լուսաբանելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել էին Արցախի հանրային հեռուստառադիոընկերության՝ 15, Արցախպրես լրատվական կայքի՝ 3, Սիվիլնեթ լրատվական գործակալության՝ 4 և Ամարաս թերթի թվով 3 ներկայացուցիչներ»:

  • Կիսվել: