շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը անցած տարի աճել է մոտ 25 տոկոսով

ԱՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը անցած տարի աճել է մոտ 25 տոկոսով

Արցախի Հանրապետությունում 2022 թականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 41 միլիարդ դրամ։

Այս մասին մարտի 14-ին կայացած ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ անցած տարվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների ամփոփման ժամանակ:

«Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 25 տոկոսով։ Մենք արդեն վերջին մի քանի տարիներին ունեցել ենք գյուղատնտեսական համախառն արտադրանքի կառուցվածքի փոփոխություն՝ ի օգուտ անասնաբուծության ճյուղի, որին 2022 թվականին բաժին է ընկել գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 70 տոկոսը: Մնացած  30 տոկոսը կազմել է բուսաբուծության արտադրանքը»,-ներկայացրել է ԱՎԾ նախագահը։ Նա իրազեկել է, որ 2021 թվականի համեմատ՝ 2022 թվականին նվազել են հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները, բայց բերքատվության ցուցանիշի որոշակի բարելավման ֆոնին համախառն բերքն աճել է։

«Ըստ շրջանների՝ գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մասնաբաժինը Մարտունու և Ասկերանի շրջաններինն է։ Ըստ արտադրատեսակների՝ առաջատարը մսի արտադրությունն է, որին բաժին է ընկել գյուղատնտեսական արտադրանքի 50 տոկոսից ավելին, որին հաջորդում են հացահատիկի, հատիկաընդեղենային մշահաբույսերի և  կաթի արտադրությունը»,-հավելել է նա։

 «Ընթացիկ տարվա հունվարի 1-ին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, և թռչունների թիվը, իսկ խոզերի թիվն աճել է ավելի քան 30 տոկոսով»,-ներկայացրել է Մ. Մինասյանը։

  • Կիսվել: