ԱՀ ԳԳԱ հիմնադրամը նոր գործադիր տնօրեն ունի
ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վալերի Վանիկի Ղազարյանը:
Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի բաժնից՝ հավելելով, որ մինչ այդ Վալերի Ղազարյանը ԱՀ ԳԳԱ հիմնադրամում զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով դեկտեմբերի 29-ին ԱՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանը գյուղատնտեսության նախարար է նշանակվել: