հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների հետ

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների հետ

Ս.թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդի տարածած հայտարարությունից․

«Կողմերը համաձայնեցին, որ Արցախի եւ արցախահայության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները անքակտելի միասնություն են ներկայացնում և նրանց հակադրումը կեղծ պնդում է։

Ա. Թովմասյանը շեշտեց համայն հայության միացյալ դիրքորոշման կարևորությունը այս հարցում։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները նշեցին Արցախում արևմտյան խաղաղապահ եւ հումանիտար ներկայության ապահովման գոյաբանական կարևորությունը՝ Արցախի եւ արցախահայության անվտանգության համար հին աշխարհակարգի փլուզման եւ նորի կառուցման պայմաններում»։ 

  • Կիսվել: