հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աննախադեպ վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը․ ԱՀ ԱԺ նախագահ

Աննախադեպ վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը․ ԱՀ ԱԺ նախագահ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները.

«Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին:
Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը:
Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.
1. Փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո:
2. Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը:
3. Ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է ՝ հայաթափել Արցախը:
Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»,- ասել է Թովմասյանը:

  • Կիսվել: