ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել

Դեկտեմբերի 26-ին ԱՀ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։

Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով  ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր։

Խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները  քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության  է դրվել  և  կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն  ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

  • Կիսվել: