երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աղդամում ադրբեջանցի ընտանիքի անդամները պայթել են ականի վրա

Աղդամում ադրբեջանցի ընտանիքի անդամները պայթել են ականի վրա

Ադրբեջանի կողմից գրավված Աղդամ այցելած ադրբեջանցիների ընտանիքի անդամները պայթել են ականի վրա, հայտնում է Trend-ը։

Ըստ հաղորդման՝ վիրավորներին օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է։

«Ամենուր ականներ են, ոտքդ ուր դնում ես՝ ականներ են։ Ցանկանում էինք օգնել վիրավորներին, սակայն մենք էլ ենք պայթել ականի վրա»,- պատմել է ականի պայթյունից վիրավորված Բահրուզա Աբդուլովը։

Նա նաև դիմել է մյուս ադրբեջանցիներին՝ հորդորելով զերծ մնալ Արցախի գրավյալ տարածքներ այցելելուց։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: