կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը հաջորդած մարտական գործողությունների մասին

Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը հաջորդած մարտական գործողությունների մասին

Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում է հայտնվել Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և այդ առաջխաղացման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր:

Մարտի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Նաև տեղեկացնեմ, որ այս առաջխաղացմանը գիշերը և այսօր հետևել են կոնկրետ տեղային ռազմական գործողություններ: Կան վիրավորներ նաև:  
 
Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվել են անօդաչու թռչող սարքեր` խոսքը «Բայրաքթար»-ի մասին է: Նաև խոցել են Պաշտպանության բանակի  որոշ դիրքեր:  Որպեսզի պատկերը պարզ լինի` խոսքը շատ կոնկրետ էսկալացիայի մասին է, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են մեր ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ այս գործընթացները տեղի են ունենում, ենթադրում է, որ ռուս խաղաղապահների միջոցով պետք է բացառվեր:
Մեզ համար հարցը հետևյալն է, արդյոք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերդառնալ ելման կետեր, թե՝ ոչ»,- եզրափակեց Աղաջանյանը: 

  • Կիսվել: