կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը Շուշիի ևս մեկ գերեզմանատուն է վնասել. Caucasus Heritage Watch (լուսանկար)

Ադրբեջանը Շուշիի ևս մեկ գերեզմանատուն է վնասել. Caucasus Heritage Watch (լուսանկար)

Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել` աղբ լցնելով այդ հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպության («Caucasus Heritage Watch») թվիթերյան էջից:

Ինչպես հաղորդվում է՝ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի մեկ այլ հայկական գերեզմանոց:

՛՛Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։

Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը՛՛,-ասված է գրառման մեջ:

Գերեզմանատան գտնվելու վայրը հաստատվում է քարտեզներով, հրապարակումներով և վերջին լուսանկարներով: 18-19-րդ դ. Խորհրդային Միության տարիներին գերեզմանոցը լրջորեն վնասվել էր։

  • Կիսվել: