հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը օկուպացված Շուշիում հայկական 16 հուշարձաններ է ձևափոխել

Ադրբեջանը օկուպացված Շուշիում հայկական 16 հուշարձաններ է ձևափոխել

«Շուշինն ՝ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք – 2023» միջոցառման փակման պաշտոնական արարողության ժամանակ ունեցած իր ելույթի ժամանակ Շուշիի շրջանում Ալիևի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը նշել է, թե Շուշիում շարունակվում են շինարարական աշխատանքները, և որ «քաղաքի դիմագիծը անընդհատ փոխվում է»։ Այս մասին գրում է APA-ն։ 

Օկուպացված Շուշիին, Ալիևի հատուկ ներկայացուցչի խոսքով, իբր «վերադարձվում է իր պատմական տեսքը»․

«Շուշիի և Ղարաբաղի պատմությունն արտացոլող «մեր հուշարձանները» վերականգնվում են։ Այսօրվա դրությամբ ամբողջությամբ «վերականգնվել են» մեր 16 հուշարձանները», - ասում է Ալիևի ներկայացուցիչը։ 

Նրա խոսքով ՝ այն, որ Շուշին «հռչակվել է թյուրքական աշխարհի 2023 թվականի մշակութային մայրաքաղաք, մեծ պատիվ է․ Մենք տեսնում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի Շուշան ողջ ժամանակակից թյուրքական աշխարհի համար»,- ասել նա ։

  • Կիսվել: