Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում․ հունական լրատվամիջոցի անդրադարձը
Հունական հեղինակավոր «ETHNOS» լրատվական և վերլուծական կայքը հրապարակել է մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանի ծավալուն հոդվածը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման վերաբերյալ, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվում պատմական, մշակութային և հոգևոր կոթողների պղծման, անհետացման դեպքերին:
«Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ կոպտորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով նման գործողություններից զերծ մնալու Միջազգային դատարանի որոշումը։ Այս որոշումը Ադրբեջանին ուղղակիորեն հրահանգեց դադարեցնել հայկական մշակութային կոթողների ոչնչացումը, պղծումը և ավերումը։ Լարելով իրավիճակը՝ Ադրբեջանը նաև կանխել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ փաստագրելու և հետագա ոչնչացումը կանխելու նպատակով առաքելությունների մուտքը տարածաշրջան», -նշում է հոդվածագիրը: