հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև վարկաբեկում է ռուսական խաղաղապահ առաքելությունը․ Բեգլարյան

Ադրբեջանը ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև վարկաբեկում է ռուսական խաղաղապահ առաքելությունը․ Բեգլարյան

Ադրբեջանի համար հակամարտությունն իրենց տարբերակով լուծելը և Արցախի հայաթափումը նշանակում է այդ ճանապարհին վերացնել բոլոր խոչընդոտները, տվյալ դեպքում՝ ռուս խաղաղապահների ներկայությունը և Ռուսաստանի ռազմաքաղաքական երաշխիքները։ Այս մասին նշել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում։

«Մյուս խոչընդոտը Արցախի պաշտպանության բանակի և, ընդհանրապես, Արցախի ժողովրդի դիմադրողականության բոլոր մեխանիզմներն ու ռեսուրսներն են, որոնք իրենք որպես վտանգ են դիտարկում իրենց նպատակների առջև։ Այս բոլոր քայլերով, և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ նաև հնարավոր այլ՝ տնտեսական ու ենթակառուցվածքային քարոզչության իրենց գործողություններով իրենք նպատակային, հետևողական կերպով շարունակում են այս նշածս նպատակներին ծառայեցնել իրենց քայլերը՝ այդ թվում առաջնահերթորեն ռուս խաղաղապահների մանդատի և հեղինակության նվազումը և հայկական կողմում ու Արցախի բնակչության մոտ, և նաև, ընդհանրապես, միջազգային հանրության շրջանում»,- ասել է Բեգլարյանը։
 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: