երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել հօգուտ իրեն. Էլիբեգովա

Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել հօգուտ իրեն. Էլիբեգովա

Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել իր շահերի համար: Այս մասին այսօր «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց ադրեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Նա, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանցի լրագրողները եկան, հավաքեցին իրենց նյութերը հայերի մասին, այն մասին, որ Հայաստանում ամեն ինչ վատ է, սով է, շուտով Արցախյան հարցը հօգուտ Ադրբեջանի կլուծվի»:

Ադրբեջանագետը շեշտեց, որ ադրբեջանցի լրագրողներն այստեղ փորձեցին հավաքել փաստեր ու ապացուցել իրենց այն կոնցեպտը, իբրև թե Արցախում հայերը վախենում են պատերազմից, իսկ Երևանում հետարքված չեն, ու հասարակության մեջ պառակտում կա:

«Այդ բոլոր թեզերը ապացուցելու համար եկան, հավաքեցին իրականության հետ որևէ աղերս չունեցող բաներ, պատմեցին իրենց հասարակությանը, ու իրականությունը մնաց կադրի հետևում: Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել իր շահերի համար»,-ամփոփեց Էլիբեգովան:

  • Կիսվել: