հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում կիրառել է ականանետ. 7 ական է արձակել. Հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում կիրառել է ականանետ. 7 ական է արձակել. Հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

  • Կիսվել: