կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանը արցախցիներին առաջարկում է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից

Ադրբեջանը արցախցիներին առաջարկում է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հանդիպումը։

Ըստ ադրբեջանական «APA»-ի տեղեկությունների՝ քննարկումների ժամանակ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջոցով սահմանային անցակետով հայ բնակիչների բժշկական նպատակներով անցումը շարունակելու հնարավորության մասին՝ պահպանելով անհրաժեշտ կանոնները։

Ինչ վերաբերում է հայ բնակիչների մատակարարման կարիքներին, ադրբեջանական կողմը նշեց, որ հնարավորություն ունի օգնություն ցուցաբերել Աղդամի ճանապարհից։

  • Կիսվել: