Ադրբեջանը մտադիր է 2024-ին օկուպացված Շուշիում բնակեցնել 300 ընտանիքի
2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին կսկսվի ադրբեջանցիների՝ օկուպացված Շուշի տեղափոխումը:
Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հայտարարությունից:
Ըստ ԶԼՄ-ների՝ նա հայտնել է, որ Շուշիի շրջանում նախատեսվում է բնակեցնել ավելի քան 300 ընտանիքի:
Քերիմովը հավելել է, որ Շուշիի փողոցները հիմնովին կվերանորոգվեն, կվերակառուցվի ներքին ճանապարհային ցանցը, կավարտվեն 23 շենք ունեցող բնակելի համալիրի շինարարական աշխատանքները: