չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Աղդամ (Ակնա)

Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Աղդամ (Ակնա)

Առաջարկում եմ Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխել  Աղդամ (Ակնա.-խմբ): Նման առաջարկությամբ է հանդես եկել ՛՛Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ՛՛ կուսակցության ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը։

Ըստ պատգամավորի՝ Աղդամը որպես ՛՛կանաչ քաղաք՛՛ կհամապատասխանի ժամանակակից բոլոր պահանջներին։

՛՛Շրջաններում աշխատատեղերի բացակայությունը, ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների մեծ մասի՝ Բաքվում տեղակայումը հանգեցնում են նրան, որ մարդիկ մայրաքաղաք են գալիս։ Բացի այդ, երկրի տրանսպորտային միջոցների 72%-ը գտնվում է Բաքվում, ինչը հանգեցնում է մեծաթիվ խցանումների։ Այս ամենը կրկին արդիականացնում է մայրաքաղաքի տեղափոխման հարցը՛՛,-ասել է Հասանգուլիևը:

  • Կիսվել: