ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում  երեք ուղղությամբ խախտել է հրադադարը․ կրակել  գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում երեք ուղղությամբ խախտել է հրադադարը․ կրակել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հետ շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

 Հայկական կողմը կորուստներ չունի։

Հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: