ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

՛՛Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: