կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի Միլի Մեջլիսը լսումներ է կազմակերպում օկուպացված Շուշիում

Ադրբեջանի Միլի Մեջլիսը լսումներ է կազմակերպում օկուպացված Շուշիում

Ադրբեջանի Միլի Մեջլիսը լսումներ է կազմակերպում օկուպացված հայկական Շուշի քաղաքում։ Շուշիում առաջին անգամ լսումներ կանցկացվեն:

ԱՊԱ-ն հայտնում է, որ «Միլի Մեջլիսի մարդու իրավունքների, հասարակական միավորումների եւ կրոնական կազմակերպությունների հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում, որը տեղի կունենա ապրիլի 27-ին, 3 հարց է ներառված:

1. Լսումներ օկուպացումից ազատագրված տարածքներում կրոնական հուշարձանների վերականգնման միջոցառումների վերաբերյալ,

2. Մեծ վերադարձ. լսումներ ներքին տեղահանվածների համար հողի եւ սեփականության իրավունքների ապահովման գործում միջազգային իրավունքի եւ մարդասիրական հաստատությունների տեղի եւ դերի վերաբերյալ:

3. Շուշիի տարի. լսումներ Ղարաբաղում հաղթանակից հետո միջազգային իրավական, տարածաշրջանային եւ հումանիտար հետևանքների վերաբերյալ»:

  • Կիսվել: