Ադրբեջանի իշխանությունները ռազմերթ են կատարել Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքաղաքում
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական ռազմերթ են կատարել Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքաղաքում՝ Ստեփանակերում։
Երթը նվիրվել է Ադրբեջանի Զինված ուժերի օրվան։ Թեեւ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են «տեղի բնակիչների եւ քաղաքի հյուրերի հետաքրքրության մասին», կադրերում երեւում են օկուպացված քաղաքի դատարկ փողոցները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2023թ. աշնանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը՝ հայրենի օջախներից քշելով 150 հազար հայ բնակչությանը։