ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները հիմք են բանակցային գործընթացին զուգահեռ աշխատելու Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Մասիս Մայիլյան

Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները հիմք են բանակցային գործընթացին զուգահեռ աշխատելու Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Մասիս Մայիլյան

Ադրբեջանական կողմը հերթական անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրավունքների և անվտանգության  հարցերը չի պատրաստվում քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների և կազմակերպությունների հետ։

Այս մասին Ֆեյբուքի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:
 
«Պաշտոնական Բաքուն բացեիբաց հայտարարում է, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված միջազգային մեխանիզմների ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող։
 
Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած հայտարարությունները բավարար հիմք են հանդիսանում Հայաստանի և այլ երկրների համար, որոնք շահագրգռված են Արցախի և, ընդհանուր առմամբ,  տարածաշրջանի իրական անվտանգությամբ, որպեսզի գործարկեն հակամարտության համապարփակ կարգավորման «երկրորդ ուղին», այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին զուգահեռ  կատարել ակտիվ և նպատակաուղղված աշխատանք  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Նոր զուգահեռ գործընթացը կդառնա Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի միջազգային զսպման արդյունավետ միջոց և հնարավորություն կտա կանխելու Արցախի բնիկ հայկական բնակչության ցեղասպանությունը և նոր էթնիկական զտումները»,- ասված է Մասիս Մայիլյանի գրառման մեջ։

  • Կիսվել: