ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մասիս Մայիլյանը թողնում է պաշտոնը

Մասիս Մայիլյանը թողնում է պաշտոնը

Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը:

Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մասիս Մայիլյանը։

«Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։

Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։
Խաղաղություն բոլորիս»,- գրել է Նա։

  • Կիսվել: